Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էդուարդ Շարմազանով. Մի անգամ էլ ասեմ`վախեցող չկա. կնստենք էլ, դուրս էլ կգանք

Էդուարդ Շարմազանով. Մի անգամ էլ ասեմ`վախեցող չկա. կնստենք էլ, դուրս էլ կգանք
28.12.2019 | 13:22

Facebook-ի իր էջում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.


«Կեսգիշերին փոքրիկ բռնապետի մոտ դարձյալ ինչ-որ բան այն չէր: Լկտի և հիստերիկ բառապաշարով քաղաքական ընդդիմախոսներին նա անվանել է վնգստացողներ եւ սպառնացել, թե պետք է մոմ վառեն, քանի դեռ ազատության մեջ են: Այ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժան:
Ինչ մնում է ձերբակալություններով սպառնալուն, մի անգամ էլ ասեմ`վախեցող չկա. Կնստենք էլ, դուրս էլ կգանք: Ամեն ինչ տղամարդու համար է: Եւ մի ջղաձգվիր օր-օրի ավելացող քննադատների ի հայտ գալուց:. Այդպիսին է բախտախնդիրների ճակատագիրը: Իսկ վիրավորանքն ու հայհոյանքը քաղաքական անճարակության ցայտուն ցուցիչ են:
ԱԺ-ն գրավելու, դատարանները շրջափակելու, ՍԴ դատավորներին կաշառելու, ժողովրդին խաբելու, քաղաքական տեռոր իրականացնելու, Արցախի ազատամարտը արժեզրկելու, տրանսգենդերության քարոզի, ընդդեմ հայագիտության արշավի եւ մնացածի համար ուշ թե շուտ պատասխան պետք է տալ հանրությանը:
Հայկը հաղթելու է Բելին, միտդ պահիր»:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ